Հելսինկիում պատմության մեջ առաջին անգամ հունվար ամսին ձյան տեղումներ չեն գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատմության մեջ առաջին անգամ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ողջ հունվարն անցել է առանց ձյան տեղումների, մինչդեռ երկրի հյուսիսում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի օդերևութաբանական ինստիտուտը:
Ֆինլանդիայի տարածքի 60 տոկոսի համար հունվար ամիսը սովորականից 7-8 աստիճանով ավելի տաք է եղել, ինչն առավել համապատասխան է մարտ-ապրիլ ամիսների եղանակին: Օդի ամենաբարձր ջերմաստիճանը հունվարին գրանցվել է Տուրկու քաղաքում հունվարի 21-ին՝ հասնելով 9.2 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



