Գողություններ կատարած կապանցին հայտնաբերվեց Թալինում. Նրա մոտ գտել են գողացված կոնյակ ու տաբատ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանները Թալինի Երեւանյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կապանի 56-ամյա մի բնակչի։
Խուզարկությամբ նրա մոտ եղած պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվեց կոնյակ ու տաբատ։
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ դրանք նույն օրը գողացել է Թալինի երկու խանութներից։
Պարզվել է նաեւ, որ տղամարդը կատարել է նմանատիպ մի քանի գողություններ եւս։
Նախապատրաստվում են նյութեր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



