Ոսկևան գյուղում այրվել են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը և 4000 քմ խոտածածկույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 2-ին, ժամը 12:53-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոսկևան գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի մոտակայքում այրվում են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը և խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:46-ին:
Այրվել են չշահագործվող շինության (32 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մասնակի) և խոտածածկույթ (4000 քմ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



