Երկրաշարժից քանդվել է Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցու կամարների մի մասը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոկտոր Խաչիկ Մուրադյանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով քանդվել է Դիարվեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու կամարների մի մասը:
Գրառմանը կից Մուրադյանը ներկայացրել է մի լուսանկար, որն իր հաղորդմամբ ստացել է տեղացի մի բարեկամի կողմից, ով չի ցանկացել իր անունը հանրայնացնել:
Մասնակի փլուզումը տեղի է ունեցել հակառակ այն բանի, որ եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից մոտավորապես 75 մղոն հեռու է գտնվում։
«Ասպարեզի» հաղորդմամբ՝ Մուրադյանը հիշեցրել է, որ եկեղեցին արդեն տասնամյակներ ի վեր քիչ-քիչ քանդվում է գանձագողերի գործողությունների հետեւանքով։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



