Կոնտե․ Ուրախ եմ, որ կարողացանք Լուկակուին բերել «Ինտեր»
ՍՊՈՐՏ
Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ունի առաջադիմելու տեղ։ Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերը» «Ուդինեզեին» հաղթել էր Լուկակուի դուբլի շնորհիվ՝ 2։0։
«Լուկակուն շատ բարձրակարգ խաղացող է, բայց այս անգամ նրա լավագույն մրցելույթը չէր։ Նա կարող է եւ պետք է շատ ավելի լավ խաղալ։ Կարեւոր է, որ նա դուբլի հեղինակ դարձավ, բայց կարող է դեռ առաջադիմել։
Լուկակուն գերազանց է հարմարվել թիմում, եւ ես կարող եմ միայն դրականն ասել նրա մասին։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք նրան բերել մեր թիմ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի 26-ամյա խաղացողն անցած ամռանն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Ինտեր»։
Իտալիայի առաջնության 22 տուրից հետո «Ինտերը» 51 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»։