Մերկել. ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը թույլ կտա օրինական դարձնել փախստականների տեղաշարժը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը թույլ կտա ավելի օրինական դարձնել փախստականների տեղաշարժի գործընթացը, որը դեռեւս չի վերահսկվում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բրյուսելում միգրացիայի խնդիրներին նվիրված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով, գործողությունների ծրագրի գլխավոր մասերից մեկը լինելու է հարցը, թե ինչպես կարելի է ապօրինի միգրացիան օրինական դարձնել:
«Մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է բարելավել փախստականների հետ կապված իրավիճակը՝ Թուրքիայի հետ փոխգործակցության շնորհիվ»,- հավելել է Մերկելը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



