Նավթի գինը ռեկորդային անկում է ապրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆBrent ապրանքանիշի նավթի բարելի գինը 2019թ․ հունվարի 3-ից հետո առաջին անգամ իջել է 55 դոլարից։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայում վաճառքի տվյալները, հայտնում է Lenta-ն։
Brent-ի բարելի ապրիլյան ֆյուչերսի արժեքը կազմել է 54,29 դոլար։ Ամերիկյան WTI ապրանքանիշի մարտին մատակարարված նավթի բարելի գինը փետրվարի 3-ի վաճառքի ընթացքում իջել է մինչեւ 49,92 դոլար։
Նավթի արժեքն ընկնում է Չինաստանում մահացու կորոնավիրուսի տարածման եւ հումքի պահանջարկի նվազման հետ կապված մտավախությունների ֆոնին։ Բացի այդ, շուկայի մասնակիցները ղեկավարվում են ապագայում պահանջարկի նվազման սպասումներով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



