ԵՀ ղեկավար. Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները բրյուսելյան գագաթաժողովում չեն քննարկվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը նոյեմբերի 29-ին Բրյուսելում բացվող միգրացիայի հարցերին նվիրված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի առանցքային թեման չի լինի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
«Այո՛ դա խնդիր է, բայց այսօրվա հանդիպման հիմնական թեման չէ»,- լրագրողներին հարցին ի պատասխան ասել է Յունկերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը Սիրիայի տարածքում խոցել են ռուսական Սու-24 ինքնաթիռը: Միջադեպի հետեւանքով Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատացել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



