Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլեկտրաէներգիայի դիմաց Արցախում քաղաքացիները վճարում են 25 դրամ, իսկ Հայաստանում՝ մոտ 40 դրամ. Արայիկ Հարությունյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Պետք է գտնել տնտեսության զարգացման ու բնապահպանության նպատակների ոսկե միջինը: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադառնալով Արցախում հիդրոէներգետիկայի հետ կապված խնդիրներին։

 

«Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, կառավարության գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, սկսել ենք 2008թ.-ին: Նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու հնարավորությունը ռիսկի տակ էր, քանի որ նախկինում հէկաշինության համար կառավարության կողմից 5 որոշում էր կայացվել, որոնք բոլորն էլ մնացել էին թղթի վրա:

 

Բարեբախտաբար, մեզ հաջողվեց: Դյուրին չէր, քանի որ երկարաժամկետ մեծ ներդրումների համար դժվար էր համոզել սփյուռքահայ կամ, առավել ևս, այլազգի գործարարներին, որպեսզի մեր տարածաշրջանում բիզնես սկսեն: Այնուամենայնիվ, մենք կարողացանք նրանց շահագրգռել և ապահովել կայուն ընթացքը մի ծրագրի, որը պիտի լուծեր Արցախի էներգետիկ անվտանգության և ինքնաբավության ապահովման՝ ռազմավարական նշանակության խնդիրը:

 

Շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կապիտալ-ներդրումների միջոցով (որի առյուծի բաժինն արել են օտարերկրացիները՝ անտեսելով քաղաքական խնդիրները) ստեղծվեցին մոտ 500 կայուն նոր աշխատատեղեր, պետական բյուջեի ուղղակի և անուղղակի հարկային եկամուտները ավելացան տարեկան մի քանի միլիարդ ՀՀ դրամով: Բայց ամենակարևոր ձեռքբերումն Արցախի էներգետիկ անվտանգության լիարժեք համակարգի ստեղծումն էր:

 

Էժան սակագնի մասին.

 

Հանրության շրջանում հաճախ է քննարկվում էժան հոսանք ունենալու մասին թեզն՝ այն հիմնավորմամբ, որ էլեկտրաէներգիան արտադրվում է մեր երկրում: Ինչպես արդեն նշեցի, ՀԷԿ-երը կառուցվել են մասնավոր ներդրումների շնորհիվ, և Կառավարության գործիքակազմն այստեղ սահմանափակ է: Բայց ընթերցողը պետք է իմանա, որ 1 Կ/Վտ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Արցախում տնային տնտեսությունները վճարում են 25 դրամ, իսկ ՀՀ մեր հայրենակիցները՝ մոտ 40 դրամ: Համեմատելի՞ է: Կարծում եմ՝ ոչ:

 

Բնապահպանական խնդիրների մասին.

 

Դեռ 2008թ.-ին, երբ Գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նախաձեռնում էի փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը, որևէ պատճառ չունեի այն բնապահպանական նորմերի խախտմամբ իրականացնելու: Հակառակը, միշտ պահանջում էի պատկան մարմիններից, որ բոլոր շինթույլտվությունները տրվեն՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները: Չեմ բացառում, որ, փորձի ու վերահսկողության պակասից ելնելով, գուցե ինչ-որ փուլում, իսկապես, խախտումներ թույլ են տրվել, բայց իմ խնդիրը ոչ թե նեղ մասնագիտական աշխատանքին հետևելն էր, այլ արդյունավետ քաղաքականության իրականացումը, ինչպես նաև դրսի էներգակիրներից կախվածության վերացումը: Սա էր գերխնդիրը, որը հաջողությամբ հաղթահարեցինք:

 

Այդքանով հանդերձ, դա չպետք է առիթ լինի, որ ներդրողները չարաշահեն իրենց առաքելությունն ու հնարավորությունները, ոտնահարեն հանրային ու պետական շահերը և կոպտորեն խախտեն օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի սահմանը: Ավելին, կարծում եմ, որ ՀԷԿ-երի սեփականատերերը պետք է որոշակի սոցիալական պատասխանատվություն ստանձնեն շրջակա միջավայրին հասցված վնասները ոչ միայն նվազագույնի հասցնելու, այլ նաև փոխհատուցելու համար: Համոզված եմ, որ Կառավարության կողմից ստեղծվելիք հանձնաժողովը ուսումնասիրության ընթացքում հաշվի կառնի ինչպես բնապահպանական խնդիրները, այնպես էլ հարակից համայնքների զարգացման ու ներդրումային միջավայրի գրավչության հարցերը:

 

Վստահ եմ, որ ոլորտի արդյունավետության բարձրացման ու բացասական կողմնակի ազդեցության հնարավորինս նվազեցման մեխանիզմը ոչ միայն պետական ու հանրային հետևողական վերահսկողությունն է, այլև՝ անցումը դեպի ավելի խոշոր ՀԷԿ-երի: Դա, իհարկե, պահանջում է ավելի շատ ներդրումներ, սակայն, մյուս կողմից, ապահովում է շրջակա միջավայրի վրա նույնիսկ դրական ազդեցություն, ինչպես նաև հնարավորություն ոռոգման նպատակներով տվյալ ջրային պաշարների օգտագործման համար: Պատահական չէ, որ Քաշաթաղի ու Մարտակերտի շրջաններում արդեն մեկնարկել են խոշոր ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք կկիրառվեն և՛ էներգետիկ, և՛ գյուղատնտեսական նպատակներով: Ծրագրի վերջնաարդյունքում նախատեսվում է առաջիկա տարիներին միայն էներգետիկ բնագավառում կրկնապատկել աշխատատեղերի քանակը՝ հասցնելով 1000-ի, իսկ ոլորտից պետբյուջե մուտքագրվող եկամուտների չափը՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի:

 

Ուստի, տնտեսության զարգացումն ու բնության պահպանումը չպետք է արհեստականորեն դարձնենք իրարամերժ նպատակներ, այլ պետք է գտնենք դրանց ներդաշնակեցման ոսկե միջինը: Իսկ այս հարցի շուրջ օրերս հացադուլ հայտարարած մեր հայրենակիցներին, ովքեր այդ տարբերակով պայքարում են հայրենի բնության պահպանության համար, կհորդորեի զերծ մնալ սեփական առողջությունը վնասելուց և հարցը տեղափոխել մասնագիտական աշխատանքների դաշտ: Էկոլոգիական հիմնահարցերը մշտապես պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում, և բոլորիս ջանքերը պետք է միավորենք ավելի մեծ վերահսկողական մեխանիզմներ ունենալու համար»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

 

 

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկին