ՌԴ-ում կինը սպանել է ուտելիքից դժգոհ ամուսնուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ Արխանգելսկի մարզի Կորյաժմա քաղաքի բնակչուհին խոստովանել է, որ սպանել է ամուսնուն: Պատճառը սեղանի շուրջ արված նկատողությունն է եղել, հաղորդում է Իզվեստիա պարբերականը:
Սպանությունը կատարվել է փետրվարի 2-ի երեկոյան: Կնոջ խոսքով՝ իրենք հյուրեր են ունեցել եւ սպիրտային խմիչքներ են օգտագործել: Ամուսինը նրան կոպիտ նկատողություն է արել՝ ասելով, որ իր կինը սխալ ուտելիք է պատրաստել: Վիճաբանություն է սկսվել, եւ տղամարդը հարվածել է կնոջ դեմքին: Ի պատասխան՝ կինը վերցրել է դանակն ու հարվածել նրա կրծքավանդակին: Հյուրերը շտապօգնություն են կանչել, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել:
Քննիչները միջնորդում են կասկածյալի ձերբակալության համար:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



