Մեսին ցավեր է զգում ծնկի շրջանում
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին, հնարավոր է, բաց թողնի «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումները:
ESPN-ի հաղորդմամբ՝ Մեսին հայտնել է ակումբի մարզչական շտաբին, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ցավեր է զգում ծնկի շրջանում և «Բարսելոնայի» վերջին հանդիպումներին մասնակցել է ցավերով:
32-ամյա հարձակվողը փետրվարի 4-ին բուժզննման կենթարկվի:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



