Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրականությունը չափազանց շատ է տարբերվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, թե «ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում...», մնացյալը կարևոր չէ: Երեկ ողջ օրը այս ձևակերպումը քննադատության և հեգնանքի պատճառ էր դարձել սոցցանցերում, նույնիսկ գնահատականներ էին հնչում, թե սա հերթական «բլթոցն» է: 

Իրականում ոչ մի «բլթոց» էլ չկա, մենք գործ ունենք իշխող ուժի մտածելակերպի ու որդեգրած քաղաքականության հետ, այն է՝ ցանկացած քայլ, որը անօրինական է կամ մեծ աղմուկի պատճառ կարող է դառնալ, անցկացնել ժողովրդի անվան տակ, այսինքն՝ բարդել հասարակության գլխին: 

Հասկանալի է՝ այսպես ավելի հեշտ է: Սակայն դա աշխատում էր 2018 թվականին, թեպետ նույնիսկ այն ժամանակ ամբողջ ժողովրդի կամ ՀՀ բոլոր քաղաքացիների անունից խոսելը (գործելը) չէր կարող արդարացված համարվել: 

Հիմա՝ առավել ևս, երբ Նիկոլ Փաշինյանի, առավել ևս իր թիմի վարկանիշից պարզապես փշրանքներ են մնացել: Եվ ընդհանրապես, ոչ մի հարցի առնչությամբ ոչ մի ուժի կամ անհատի իրավունք տրված չէ խոսել, գործել, առավել ևս օրենք խախտել ողջ ժողովրդի անունից: 

«Ողջ ժողովուրդը» կամ «ՀՀ բոլոր քաղաքացիները» ֆեյսբուքյան սատելիտները, ֆեյքերն ու ֆեյք աշխատեցնողները չեն: Իրականությունը չափազանց շատ է տարբերվում սոցցանցային այն իրականությունից, որը փորձում են նշյալների միջոցով ձևավորել իշխանությունները: Սրա արդյունքում ոչ թե հասարակությանը, այլ հենց իրենք իրենց են համոզում, որ իրենք դեռ վարկանիշ ունեն, որ հանրության զգալի մասը դեռ վստահում է իրենց, որ ամեն ինչ հրաշալի է: 

Իսկ ՀՀ բոլոր քաղաքացիների կարծիքը կարելի է իմանալ միայն մեկ ճանապարհով՝ հանրաքվեով: Այնինչ, նույն այդ քաղաքացիների անունից հանդես եկող ուժը ցանկանում է նույնիսկ հանրաքվեի ինստիտուտն անտեսել: Չհաշված, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրությանը հուզող որևէ որոշում է կայացվում, որպես կանոն, անտեսվում են ՀՀ քաղաքացիները:

 Հնարավոր է, որ նման «բլթոցները» հենց այդ նպատակն ունեն՝ մենք գիտենք ձեր կարծիքը, այնպես որ, հարցնելու կարիք չկա: Ու նորից՝ իրականությունը բացարձակ այլ է ու ոչ մի աղերս չունի նման մտածելակերպի հետ: 

Այնպես որ, Լիլիթ Մակունցը մեղավոր չէ. նա թիմի անդամ է և շարժվում է թիմի սկզբունքներով: Այլ հարց է, թե որքանով են այդ սկզբունքներն արդարացված, և որքանով են այդ սկզբունքներով շարժվողները լիարժեք համաձայն դրանց հետ: Բայց դա արդեն այլ թեմա է...

Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի