Նուրմագոմեդով ավագ. Խաբիբը պետք է ավարտի կարիերան
ՍՊՈՐՏԽառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, հայտարարել է, որ իր որդին ևս 2 կամ 3 մենամարտ անցկացնելուց հետո պետք է ավարտի կարիերան:
«Կարծում եմ, որ ամենաուշը 2 տարուց Խաբիբը պետք է ավարտի կարիերան: Այդ ընթացքում նա 2 կամ 3 մենամարտ կանցկացնի»,- Նուրմագոմեդով ավագի խոսքը փոխանցում է ТАСС-ը:
Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկն ամերիկացի Դասթին Պորյեի հետ մենամարտում պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը:
Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



