Սեբաստիայի փողոցում «Hyundai Sonata»-ն այրվել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 4-ին, ժամը 23։12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիայի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հմայակ Մ., ծնված 1988 թ.) շարժիչի հատվածը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



