Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաչատրյան տրիոն» պատրաստվում է լայնածավալ շրջագայության

ՄՇԱԿՈՒՅԹ

«Խաչատրյան տրիո» կուլտային անսամբլը երաժշտական այս սեզոնում նշում է իր
20-ամյակը: Երաժիշտները պատրաստվում են տոնակատարությունները սկսել
Ռուսաստանում և Բալթյան երկրներում կայանալիք լայնածավալ շրջագայությամբ,
որը կընթանա փետրվարի 2-ից 27-ը և ավելի քան 15 քաղաքների բնակիչներին
կներկայացնի խնամքով ընտրված հոբելյանական երկացանկ:

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական
կոնսերվատորիայի շրջանավարտ, «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն
Շահգալդյանը կիսվել է առաջիկա շրջագայությանը վերաբերող նորություններով։ Ի
դեպ, ըստ նրա, այս շրջագայությունն անսամբլի պատմության մեջ ամենաերկարն է
լինելու: Հենց այս թեմայով էլ ընթացավ մեր «դասական» երկխոսությունը:

1. Դուք բազմիցս նշել եք, որ առաջիկա շրջագայությունը բացառիկ է իր
մասշտաբներով: Մեր ընթերցողներից ո՞ւմ հնարավորություն կտրվի
սեփական քաղաքում մասնակցելու ձեր համերգներին: Քանի՞ համերգ է
նախատեսված:

1. Անկեղծ ասած, այս շրջագայությունը հսկայական է: Այս համերգային սեզոնում
լրանում է մեր տրիոյի 20-ամյակը, բայց այդ քսան տարիների ընթացքում մենք, երևի
թե, դեռ չենք ունեցել այսպիսի երկար շրջագայություն: Մեկ ամսվա ընթացքում կլինի
17 համերգ, համերգներ Ռուսաստանում և Մերձբալթյան երկրներում. ընդգրկված են
բոլոր երեք Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լիտվան և Լատվիան: Մենք կլինենք
Ուրալի խոշոր քաղաքներում՝ Եկատերինբուրգում, որտեղ Ռուսաստանի լավագույն
ֆիլհարմոնիաներից մեկն է: Մենք կայցելենք Չելյաբինսկ, Տյումեն, Պերմ, այսինքն՝
տարածաշրջանի բոլոր մշակութային կենտրոնները: Կլինենք Մուրմանսկում,
Պետրոզավոդսկում, համերգ կունենանք Մոսկվայում:
Տուրը մեծ է, ամենուրեք ներկայանալու ենք ծրագրային բազմազանությամբ: Հանդես
կգանք նվագախմբի հետ, ինչպես նաև հենց մեր եռյակով, այնպես որ միշտ ունենք
ձգտելու տեղ, միշտ կա այն, ինչին պետք է պատրաստվել:
Ես շատ ուրախ եմ, որ մեր վաղեմի գործընկեր Կոնստանտին Իշխանովը, ում հետ
մենք երկար տարիներ համագործակցում ենք տարբեր երկրներում, տարբեր
հարթակներում, տարբեր թեմաներով, մեզ մեծ օգնություն է ցուցաբերում այս
շրջագայության ընթացքում, աջակցում է մեր համերգներին: Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում մեր
դեսպան Տիգրան Մկրտչյանը նույնպես ստանձնեցին կազմակերպչական
աշխատանքների զգալի մասը: Առանց նրանց, այս ամենը, իհարկե, տեղի չէր ունենա:

2. Շատ երաժիշտների համար երկար շրջագայությունները կապված են
մտավոր և ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության հետ: Ինչպե՞ս է ձեր
մարմինն արձագանքում երկար բացակայությանը տանից և անընդհատ
տեղաշարժերին:

2. Նման հարցի վերաբերյալ կա Ռոստրոպովիչի հայտնի պատասխանը: Մի անգամ
նրան հարցրին, թե ինչպես են ճամփորդությունները, բոլոր տեսակի տուրերը ազդում
նրա վրա: Եվ նա պատասխանեց. «Տեսե՜ք, ես շատ եմ սիրում ճամփորդել, լինել
տարբեր երկրներում և իմ մասնագիտության շնորհիվ կարող եմ դա անել: Ինձ շատ է
դուր գալիս նոր մարդկանց հանդիպելը, նրանց հետ շփվելը և իմ մասնագիտության
շնորհիվ ես նվագում եմ սիրածս երաժշտությունը տարբեր բեմերում, տարբեր
նվագախմբերի հետ, տարբեր դահլիճներում, տարբեր լսարանների համար,
հանդիպում եմ նոր զարմանահրաշ խոհանոցների և այլն: Այդ էլ քիչ է, նրանք ինձ
դրա համար գումար են վճարում: Ձեր կարծիքով, ո՞րն է իրավիճակի բացասական
կողմը»:

Այսպիսով, ես անկեղծորեն համաձայն եմ նրա հետ: Իմ սուբյեկտիվ կարծիքով, սա
աշխարհի լավագույն մասնագիտությունն է, այնպես որ ես այն չէի փոխի որևէ այլ
բանի հետ: Իհարկե ընտանիքի հետ կապված կան որոշ դժվարություններ, քանի որ
հայրիկը մեկ ամսով մեկնում է, և նրան չեն տեսնում, բայց մյուս կողմից՝ իմ
երեխաները շատ լավ են տիրապետում աշխարհագրությանը: Եվ նվերները, իհարկե,
պետք է նվերներ բերեմ յուրաքանչյուր շրջագայությունից: Ամեն բան ունի իր լավ
կողմերը:


3. Տարբեր ոլորտների ներսում առկա է մի միֆ, որ հայերի համար շատ
դժվար է աշխատել թիմում. ամեն ոք ուզում է առաջնորդել և ամեն ոք
փորձում է ամենուր ցուցադրել իր ուժեղ կողմերը: Ո՞րն է արդեն քսան
տարի «Խաչատրյան տրիոյի» հաջողության ու հարմոնիկ լինելու
գաղտնիքը:

3. Կարծում եմ, որ դա, ամենայն հավանականությամբ, ոչ թե միֆ է, այլ
ճշմարտություն: Այդ ամենի համար հիմքեր կան, քանի որ դրա շնորհիվ մեր
ժողովուրդը գոյատևել է և շարունակում է գոյատևել միայն սեփական ռեսուրսների
հաշվին: Ի դեպ, միակ հարստությունը, որ մենք ունենք, մեր տաղանդն է: Միշտ էլ
եղել է: Եթե մենք նաև սովորենք մեր անհատական տաղանդը դնել ընդհանուր
կաթսայի մեջ, ապա, մեղմ ասած, ամեն ինչ լավ կլինի:
Մեզ, կարծում եմ, օգնում է այն, որ երեք հոգի ենք: Այս առումով, ինչո՞ւ է քառյակը
կամերային երաժշտության կատարողականության ամենաբարձր աստիճանը և,
միևնույն ժամանակ, ամենադժվարը: Որովհետև անսամբլում երաժիշտների թվի
բազմությունը ենթադրում է ստեղծագործական վեճեր, լավ իմաստով, ինչը, ի վերջո,
պետք է հանգեցնի լուծման: Չորս հոգու դեպքում դա ավելի բարդ է: Երբ երեքն են,
միշտ կա արագ համաձայնության հնարավորություն: Նաև անսամբլում ունենք մի
կին, ինչը մեզ միշտ թույլ է տալիս դժվար իրավիճակներում ապավինել նրա
վճռականությանը:
Ամենակարևորն այն է, որ մենք միասին չենք նվագում, որպեսզի ապացուցենք մեր
որևէ համոզմունք կամ գերակայություն: Ոչ, հաստատ ոչ: Մենք միավորվեցինք՝
նվագելու երաժշտություն, քանի որ այն շատ ենք սիրում: Կամերային երաժշտության
և տրիոյի երկացանկն իր որակով զարմանալի է:


4. Իսկ ի՞նչ ստեղծագործություններ են ներկայացվելու այս
շրջագայության ընթացքում: Կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որ
առանձնահատուկ ուշադրության են արժանի։


4. Երեքս էլ միշտ շատ խնամքով ենք ընտրում երկացանկը և երկար ժամանակ
որոնում այն ամենը, ինչ պետք է նվագենք յուրաքանչյուր համերգին: Այս
շրջագայության ռեպերտուարը բավականին ծավալուն է։ Սկսենք նշանակալի
գործերից: Կլինի Դվորժակի ֆամինորային տրիոն, Ռախմանինովի Էլեգիական տրիոն,
Արամ Խաչատրյանի պիեսները (նրա ամենահայտնի գործերի մշակումները, որոնք
պատրաստվել են հատուկ մեզ համար՝ մեր իսկ պատվերով), կհնչեն պիեսներ
Կոմիտասից, մալթացի երգահան Ալեքսեյ Շորից, ում ստեղծագործությունները մենք
երկար ժամանակ է, ինչ նկատարում ենք, և ում հետ մենք համագործակցում ենք։
Կլինի ծրագրի ֆրանսիական մաս` Դեբյուսիի և Ռավելի տրիոն, որից մենք տարիներ
առաջ սկսեցինք մեր գործունեությունը, Ա. Բաբաջանյանի տրիոն, որը մենք փորձում

ենք նվագել ամեն հարմար առիթով, քանի որ այն անխոս կամերային ժանրի
մարգարիտ է՝ չնայած բավարար չափով հայտնի չէ արևմուտքում:
Այստեղ, կրկին անդրադառնալով թիմային աշխատանքի խնդրին, մենք շատ վատ ենք
հանրահռչակում մեր նվաճումները և ուժեղ կողմերը: Եթե մենք խոսում ենք դրանց
մասին, ապա հիմնականում դա տեղի է ունենում հայ հասարակության մեջ, մեր
սեփական ժողովրդի համար, և մնում է ներքին խոսակցություն: Այս իմաստով, եթե մի
փոքր շեղվեմ թեմայից, ես շատ ուրախ եմ Սերգեյ Սմբատյանի և Պետական սիմֆոնիկ
նվագախմբի հաջողությունների համար. նրանք կատարեցին Տեր-Թադևոսյանի
Երկրորդ սիմֆոնիան իրենց եվրոպական շրջագայության ընթացքում: Սա հիանալի
որոշում է և, իհարկե, կայացման մեջ դժվար, բայց ես ուրախ եմ, որ նրանք դա
արեցին: Մեր հերթին ու մեր մասշտաբների պարագայում փորձում ենք անել նույնը:


5. Մենք հասանք հայ երաժիշտների թեմային, որոնք, ինչպես ասում են
շատերը, ներառյալ՝ Կոնստանտին Իշխանովը, ում մասին վերը նշեցիք,
արտասահմանում հայկական դասական երաժշտության և հայկական
մշակույթի դեսպաններն են: Ի՞նչ է արվում մեր երկրում, որպեսզի նրանք
հնարավորություն ունենան իրենց գործունեությամբ սկսել հայ մշակույթի
հանրահռչակման ճանապարհը:


5. Անցյալ տարի, օրինակ, ես և Կոնստանտինը իրականացրինք մի նախագիծ, որը,
ցավոք, հարիր ուշադրության չարժանացավ, և ես շատ եմ ցավում դրա համար: Այն
բաղկացած էր երկու մրցույթից` կոնսերվատորիայի ուսանողների, գործող
երաժիշտների համար: Մեկը նախատեսված էր դաշնակահարների՝ Համբուրգում
անցկացվող մրցույթի համար, իսկ մյուսը լարայինների՝ Վիենայում անցկացվող
մրցույթի համար: Հայտարարվեց մրցույթ հենց միայն հայ երաժիշտների համար, որի
արդյունքում այս ընտրության լավագույն մասնակիցները հնարավորություն ստացան
բացարձակապես անվճար մասնակցել արտասահմանյան մրցույթներին և
վարպետության դասերին: Տրանսպորտը, բնակության և մրցույթի մասնակցության
ծախսերը ամբողջությամբ տրամադրվում էին: Գործնականում, սա դառնում էր
տուրիստական ուղևորություն. պետք էր գալ, նվագել տասնհինգրոպեանոց ծրագիրը
և հավաքել ճամպրուկները:

Պետք է լրջորեն մտածել մեր կրթության մակարդակի մասին, որպեսզի ավելի շատ
երիտասարդներ ունենանք, ովքեր ի վիճակի կլինեն մրցել և պատրաստ կլինեն
համերգներ տալ, քանի որ հնարավորությունները կան: Կոնստանտինի նման մարդիկ
ստեղծում են այդ հնարավորությունները: Եթե սա լիներ քսան տարի առաջ, ես
ոտաբոբիկ կվազեի, որպեսզի ստանայի այս հնարավորությունը:
Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք կրթությանը, կրթական համակարգին,
դրա որակին: Կան բազմաթիվ հնարավորություններ, և նման հնարավորությունները,
որ տրամադրվում են Կոնստանտինի կողմից, եզակի են: Նրա կազմակերպությունն
ունի նախագծերի շատ մեծ ցանց, բայց աշխարհում ոչ մի այլ երկրում, բացի մեր
երկրից, նման հնարավորություններ չեն տրամադրվել: Դա արվել է հատուկ
Հայաստանի համար՝ շնորհիվ մեր կապերի և Հայաստանի հանդեպ նրա
վերաբերմունքի: Եվ շատ ցավալի է, որ դա չի օգտագործվում իր ներուժի չափով։

Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին