Քաղաքացին սպառնում էր ցած նետվել հեռախոսակապի աշտարակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակը և սպառնում է ցած նետվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 13:33-ին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացի Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ) հետ:
Քաղաքացին ժամը 14:37-ին ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



