Քալիֆորնիայում նորածնին ողջ-ողջ թաղել են. փոքրիկին հաջողվել է փրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Քալիֆորնիա նահանգում նորածնին ողջ-ողջ թաղել են ոչ մեծ գետի ափին: Բարեբախտաբար, փոքրիկին հաջողվել է փրկել: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Քոմփթոն քաղաքի ոստիկանությունն ականատեսների կամ դեպքի մասին որեւէ տեղեկություն է փնտրում:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչների մեկը զանգահարել է 911 ծառայություն՝ տեղեկացնելով, որ գետի մոտից երեխայի լացի ձայն է լսում: Իրավապահները տեղանքի զննության ժամանակ 36-48 ժամ առաջ ծնված աղջկա է գտել, որին «ողջ-ողջ թաղել են հեծանվուղու ասֆալտի կտորների եւ խճաքարերի տակ»:
Ըստ AmericaRU.com-ի, աղջիկը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Առայժմ երեխայի մոր եւ ծննդյան վայրի մասին որեւէ տեղեկություն չկա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



