Նիկո Ռոսբերգը՝ Աբու Դաբիի եզրափակիչ Մեծ մրցանակի հաղթող
ՍՊՈՐՏ«Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Նիկո Ռոսբերգը հաղթեց Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակում, որն այս մրցաշրջանի վերջին մրցումն էր:
Ռոսբերգը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ նրան հաջորդեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Լավագույն եռյակը եզրափակեց Կիմի Ռայկոնենը «Ֆերարիից», որի գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը գրավեց չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը 3 Մեծ Մրցանակ առաջ էր ապահովել հաղթողի տիտղոսը՝ դառնալով Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն: Ռոսբերգը նախորդ փուլում ապահովել էր փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Սեբաստիան Ֆետելը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



