Դիլիջանում քամու հետեւանքով տանիքը պոկվել եւ ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 6-ին, ժամը 22:27-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետեւանքով պոկվել եւ ընկել է կայանած ավտոմեքենայի վրա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամու հետեւանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ պոկվել, ընկել է «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վրա. կոտրվել է նաեւ եղեւնի: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, մասնատել եղեւնին, հեռացրել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ավտոմեքենան դուրս բերել կառուցատարրերի տակից:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



