Օլանդ. Միգրացիայի հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրով փախստականները Թուրքիայում կմնան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության եւ Թուրքիայի միջեւ միգրացիայի հարցով համաձայնությունը փախստականներին թույլ կտա մնալ Թուրքիայում՝ «նրանց ծագման երկրներին ավելի մոտ»: Ըստ Reuters-ի, այս մասին նոյեմբերի 29-ին Բրյուսելում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է համաձայնագիր, որը թույլ կտա սկսել միգրացիայի հարցերով ԵՄ-Թուրքիա գործողությունների ծրագիրը:
«Համաձայնագրի նպատակը պետք է լինի փախստականներին հնարավորություն տալ, որպեսզի նրանց ընդունեն Թուրքիայում՝ իրենց ծագման երկրներին ավելի մոտ: Իսկ Եվրամիությունը Թուրքիային կօգնի ապահովել սահմանների վերահսկողությունը՝ միգրացիոն հոսքերը նվազեցնելու համար: Դա բոլորի շահերի է բխում»,- ընդգծել է Ֆրանսուա Օլանդը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



