Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժամկետային զինծառայողը կացինով ու քլունգով կրտսեր սերժանտին սպանելու սպառնալիքներ է հնչեցրել․ գործը դատարանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Ժամկետային զինծառայողը կացինով ու քլունգով կրտսեր սերժանտին սպանելու սպառնալիքներ է հնչեցրել․ երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից։

 

Ն․ Ե․-ն հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, որպես դիտորդ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված՝ իր նկատմամբ պետ հանդիսացող՝ դիրքի ավագ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ․ Զ․- ի կողմից դիրքի ստուգման մատյանը դրսից գետնատնակ տանելու իրեն տրված հանձնարարությունը չկատարելու եւ դրա հետեւանքով մատյանն անձրեւից թրջվելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում իրեն հարվածելու համար, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ որպես զենք օգտագործվող կացինը նետել է կրտսեր սերժանտ Գ.Զոհրաբյանի ուղղությամբ, սակայն վերջինս թաքնվել է դիտակետում եւ կացինը նրան չի դիպչել: Այնուհետեւ՝ շարունակելով իր հանցավոր գործողությունները, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով վերցրել է քլունգը եւ գնացել Գ.Զ․-ի ուղղությամբ՝ միաժամանակ քլունգով հարվածելու եւ սպանելու սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին, սակայն համածառայակիցները բռնել են նրան եւ քլունգը վերցրել ձեռքից՝ այդպիսով հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

 

Գ․ Ժ․-ն հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, որպես դիրքի ավագ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ դիրքի ստուգման մատյանը դրսից գետնատնակ բերելու իր հանձնարարությունը շարքային Ն.Ե․-ի կողմից չկատարելու եւ այդ կապակցությամբ մատյանը անձրեւից թրջվելու պատճառով, ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ն.Ենգիբարյանին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

 

Գ․ Ժ․-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 358․1-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիք, առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով)։

 

Ն․ Ե․-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ):

 

Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանին։

 

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի