Չարենցավանի ոստիկանները բնակարանի խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները փետրվարի 5-ին խուզարկել են Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակարաններից մեկը՝ հայտնաբերելով թմբուկավոր ատրճանակ։ Հրազենը լիցքավորված էր 5,6 մմ տրամաչափի 9 փամփուշտով։ Բնակարանում հայտնաբերվել է նաև նույն տրամաչափի երեք փամփուշտ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



