Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հիմա փոշմանել եմ, չէի անի...». Վիկտորյա Սահակյանը՝ «Երկուսով» սերիալում իր դերի և դաջվածքների մասին

ԼԱՅՖ

«Երկուսով» սերիալում տարբերվող հայացքներով, աշխույժ աղջկան` Եվային, մարմանվորող դերասանուհի Վիկտորյա Սահակյանն այս շրջանում հանգստանալու ժամանակ չունի: 24-ամյա դերասանուհին սերիալից բացի, զբաղվածություն ունի միանգամից մի քանի ներկայացումներում: Վիկտորյան BRAVO.am-ին պատմել է իր եւ Եվայի նմանությունների, տրամադրության փոփոխությունների, դաջվածքների եւ թատրոնի մասին:

«Հեշտ ստացվեց»
Օրերից մի օր նամակ ստացա, որ Արամ Շահբազյանն ուզում է տեսնել ինձ Եվայի դերի համար: Գնացի այն մտադրությամբ, որ պետք է փորձնական նկարահանումներ անենք, բայց չարեցինք: Արամն ինձ հիշեց մեկ այլ նախագծի քասթինգից ու ասաց, որ ստեղծված եմ այս դերի համար: «Երկուսով»-ի անձնակազմի հետ հեշտ լեզու գտանք: Հրաշալի անձնակազմ է, արդեն ընկերացել ենք: Քանի որ Զիրոյանի հետ նույն թատրոնից ենք, ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց:

Վիկտորյա Սահակյանը

Կարծիքների մասին
Հետեւում եմ մեկնաբանություններին, կարդում եմ հաղորդագրություններն ու, բնականաբար, որպես դերասանուհի՝ ինձ շոյված եմ զգում: Երբ ձմռան ցրտին նկարահանվում ես ու սառչում, գալիս ես տուն, կարդում դրական կարծիքները, մոտիվացվում ես: Կան նաեւ բացասական կարծիքներ, դրանցից վատ չեմ զգում: Քանի դեռ կարծիքը վիրավորանք չի դարձել, սրտնեղել պետք չէ: Հեռուստադիտողի ցանկացած կարծիք պետք է ընդունել ու փորձել շտկումներ անել:

«Շատ նման ենք»
Սիրում եմ կերպարս, ուրախ եմ, որ ընդգծված բնավորություն ունի: Ես ու Եվան շատ նման ենք: Եվան երազանքներով աղջիկ է, ձգտում է ազատության, եկել է գյուղից ու  մտածում է, որ առաքելություն ունի այս աշխարհում: Ես էլ Կապանից եկա Երեւան, որ սովորեմ, կառուցեմ իմ կյանքը: Սկզբում շատ դժվար էր, չունեի ոչ մի ծանոթ, ով կարող էր օգնել, բայց հասա այն ամենին, ինչի մասին երազում էի: Ես չեմ էլ փորձում այլ կերպ խաղալ. նույնականանում եմ կերպարիս հետ: Ով ասում է, որ իր ու իր կերտած կերպարի մեջ նմանություն չկա՝ ստում է:

Վիկտորյա Սահակյանը եւ Մկրտիչ Արզումանյանը

«Տրամադրության մարդ եմ»
Սիրում եմ հաճախ փոփոխություններ անել, տրամադրության մարդ եմ: Կարող եմ շատ արագ որոշել ու փոխել մազերիս գույնը, կտրվածքը, նոր դաջվածք անել: Կարծում եմ՝ հասուն աղջկա համար այնքան էլ լավ հատկանիշ չէ: Կան որոշումներ, որոնք պետք է կայացնել միայն երկար մտածելուց հետո: Ունեմ երկու դաջվածք.  մեկը շատ փոքր է՝ ոտքիս, մյուսը ձեռքիս վրա է ու բավական մեծ է: Քանի որ ես համաստեղությամբ առյուծ եմ, մտածեցի՝ պետք է ձեռքիս առյուծ լինի: Հիմա փոշմանել եմ, չէի անի:

Թատրոնի մասին
Այս աշխարհում իմ ամենասիրելի կառույցը թատրոնն է: Թատրոնն այն վայրն է, որտեղ ես ինձ լիարժեք եմ զգում, կարողանում եմ ստեղծագործել: Հիմա զբաղվածություն ունեմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ, խաղում եմ Դայայի դերում, «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման մեջ չորս աղջիկներից մեկն եմ, խաղում ենք հենց մեր անուններով: Խաղում եմ նաեւ #saveմիլիոն ներկայացման մեջ, որի գլխավոր կերպարում Մկրտիչ Արզումանյանն է: Հանգստանալու ժամանակ չունեմ:

Շարունակությունն՝ այստեղ:

Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել