Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առյուծ, Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք. փետրվարի 8-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն ՝այստեղ

Խոյ: Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ՝ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություն կստանաք: Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարելու: Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով, ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք․ դա կօգնի խուսափել վեճերից:

 

Ցուլ: Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում, միևնույն է, ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց: Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների  հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպաստ չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

 

Երկվորյակ: Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է, ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն: Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ, որոնք անակնկալ կերպով կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

 

Խեցգետին: Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ, սակայն կկարողանաք ոչ մեկին չնեղացնելով պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան: Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող որոշ կարևոր հարցեր քննարկելու համար: Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոմանտիկ ծանոթություններ:

 

Առյուծ: Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ: Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե՛ գործնական, թե՛ ընկերական և թե՛ սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

 

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին, նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:

 

Կշեռք: Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ՝ այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը: Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:

 

Կարիճ: Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք, կստանաք նրանց աջակցությունը: Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների:

 

Աղեղնավոր: Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ իրենց հերթին կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից  զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:

 

Այծեղջյուր: Այսօր շտապելու կարիք չկա, միևնույն է, կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել: Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:

 

Ջրհոս: Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:

 

Ձկներ: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ: Ձկները որևէ նոր բան սովորելու առիթը բաց չեն թողնի: Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:

 

«Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Աշխարհի ամենաթունավոր հսկան․ ծանո՞թ ես ԿոմոդոյինՀայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ»Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 24-ի համար Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ»«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ»Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը Կյանքից հեռացել է OnlyFans–ի սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու․ Նինա Տիտանյան «Ոսկե գնդակի» ֆավորիտները ԱՄՆ-ն որոշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ամսաթիվը Հրդեհ թոնրատան տանիքում Երևանում բախվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը» Հորմուզը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ագրեսոր չեն, ասել է Իրանի դեսպանը Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱմիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներովԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն Մարուքյան«Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին Դավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԷդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում Արաղչի. Տարածաշրջանի երկրները պետք է ԱՄՆ-ին պատասխանատու պահեն Հորմուզի ճգնաժամի համար Բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Բաքուն պարզաբանում է պահանջում Մոսկվայից Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կնոջը գտել են Զինծառայողի մահը վրա է հասել օրդինատորի անզգուշության հետևանքով Զելենսկին բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած․ ԶԼՄ Անուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Օմանը հայտարարում է՝ Իրանը պատասխանատու չէ Մերձավոր Արևելքում հակամարտության համար «Բարսելոնան» առաջինն ապահովել է ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար ՂումաշյանՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը