Դավիթաշենում շենքերից մեկի բակում էլեկտրական սղոցով ապօրինաբար 20 տարեկան ծիրանենի են հատել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ տվել է խոստովանական…
Փետրվարի 7-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է 59-ամյա մի տղամարդ։
Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 4-ին, էլեկտրական սղոցով կտրել է մոտ 20 տարեկան ծիրանի ծառ:
Կատարվում է հետաքննություն։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



