Փարիզում կլիմայի հարցերով կոնֆերանսի անցկացման դեմ պայքարող 100 ցուցարար է ձերբակալվել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Կլիմայի միջազգային կոնֆերանսի անցկացման դեմ պայքարող շուրջ 100 ցուցարարի: Ավելի վաղ ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել։
ՄԱԿ-ի Կլիմայի խնդիրների շուրջ միջազգային կոնֆերանսը կմեկնարկի Փարիզում` նոյեմբերի 30-ին, որի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտողարը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է Օլանդի հետ:
Պան Գի Մունը և Ֆրանսուա Օլանդը քննարկել են կլիմայի շուրջ նոր համաձայնագրի նախապատրաստական ընթացքը, որը պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` քննարկման ընթացքում երկուսն էլ ընդգծել են, որ այս աշխատանքի ձախողումն անթույլատրելի է:


.jpg)

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



