«Աստոն Վիլայի» ավագը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍՊՈՐՏ«Աստոն Վիլայի» ավագ Ջեք Գրիլիշը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Goal.com-ը։ 24-ամյա անգլիացի հարձակողական կիսապաշտպանը համաձայնության է հասել մանչեսթերյան ակումբի հետ, որը «Աստոն Վիլայի» հետ պաշտոնական բանակցությունները կսկսի առաջիկայում։
Գրիլիշի տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։
Գրիլիշն արդեն սկսել է բնակարան փնտրել Մանչեսթերում, քանի որ հույս ունի կնքել երկարատեւ պայմանագիր։ «Աստոն Վիլայում» Գրիլիշն այժմ ստանում է շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ։
Ընթացիկ մրցաշրջանում Գրիլիշը «Աստոն Վիլայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



