Թուրքիան ցանկանում էր ցույց տալ իր մկանները. Չեխիայի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան լուրջ սխալ է թույլ տվել` Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխական Prima հեռուստաալիքի եթերում:
«Թուրքիան, խոցելով ռուսական ինքնաթիռը, սխալ է թույլ տվել: Թուրքիան ցանկանում էր ցույց տալ իր մկանները», - ասել է Չեխիայի ղեկավարը` ընդգծելով, որ այս միջադեպը ոչ ոքի չի օգնի:
Նրա խոսքով՝ այն բացասաբար կանդրադառնա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի ձևավորման վրա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



