«Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի
ՍՊՈՐՏՎանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» է տեղափոխվել հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ 26-ամյաֆուտբոլիստը «Շիրակի» սան է, հանդես է եկել նաեւ «Փյունիկում», «Արարատում», Լիբանանի«Հոմենթմենում», մոնղոլական «Դերենում»։ Հայաստանի Սուպեր գավաթակիր է։ Ղանդիլյանի վերջինակումբը եղել է Երեւանի «Ալաշկերտը»։ «Լոռիում» Ղանդիլյանը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Վանաձորյան ակումբի կազմում հանդես կգա ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 եւ Բ թիմերում, ավստրիականՖրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։ Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջինլիգայի «Սմեդերեւոն»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



