Վթար Ջաջուռ-Վանաձոր ճանապարհին. բախումից հետո մեքենաներից մեկն ամբողջությամբ այրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վազգեն Ս.) և «ՎԱԶ -2104» (վարորդ՝ Գևորգ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 21։53-ին։ Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ -2104» մակնիշի ավտոմեքենան։
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



