Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լա­րի­սա Ալա­վեր­դյան. «Օրը ցե­րե­կով տա­պա­լում են Սահ­մա­նադ­րու­թյու­նը և ուզում են ապա­ցու­ցել, որ սա է մեր հաղ­թա­կան ճա­նա­պար­հը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հանրապետության նախագահը նախօրեին որոշեց ստորագրել հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։ Այս որոշմանը նախորդել էին բուռն քննադատություններ՝ կապված թե՛ Ազգային ժողովի՝ հանրաքվե նշանակելու մասին որոշման, թե՛ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի հետ։ Ի դեպ՝ իրավաբաններն ու իրավապաշտպանները ՀՀ նախագահին խնդրագիր էին ներկայացրել՝ վերոնշյալ գործընթացից ձեռնպահ մնալու հորդորով։ 

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, որը ևս միացել էր իրավաբանների վերոնշյալ խնդրագրին։ 

Մինչ հանրաքվեին անդրադառնալը մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր կոչն այն չէր, որ նախագահը կարող է չստորագրել հրամանագիրը, և դա ինչ-որ ազդեցություն կունենար: 

Մենք պարզապես ցանկանում էինք, որ հերթական կարևոր մարմինը՝ ՀՀ նախագահի ինստիտուտը, չդառնա այն գործընթացի հանցակիցը, որը սկսվել էր Ազգային ժողովից և նման էր խրախճանքի, որտեղ բացառապես անտեսվել էր իրավունքը, և որը հիմնված էր զուտ ոգևորության վրա։ Այսինքն, բոլորը գիտեն, որ տեղի ունեցածն ամբողջովին լի է եղել սխալներով և օրինազանցություններով։

 Նախագահը, այդուհանդերձ, որոշել է չխանգարել այն գործընթացին, որն իրականացնում է իշխանության եկած խումբը։ Սա անձնական որոշում է, բայց ես զարմացած եմ այն մեկնաբանության վրա, որը տարածվել էր նախագահի աշխատակազմից։ 

Աշխատակազմը չի ընթերցել, չի ընկալել այն ուղերձը, որը կար այն հայտարարության մեջ, որին միացել էին իրավաբաններն ու իրավապաշտպանները։ Կցանկանայի, որ նախագահի աշխատակազմում ուշադիր կարդան և հասկանան ուղերձը և ոչ թե այն մեկնաբանեն՝ ոչ ըստ էության»։

 Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ վերոնշյալից բխող գործընթացն, այսպես թե այնպես, պետք է կայանար։ «Երբ նախագիծն ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, Սահմանադրության և այլ նորմերի կոպիտ խախտումներով, իշխանական խումբն ապացուցեց, որ որևէ օրինազանցության հանցակից լինելու վախ չունի։ Սա նշանակում է, որ բոլոր դիմակները մի կողմ են նետվել։ Ստեղծվել է մի պատկեր, երբ բոլորի աչքերը պետք է բացվեն։ 

Հայտնվել ենք մի իրավիճակում, ինչպիսիք լինում էին Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ։ Այսօր որևէ մեկը չի ուզում թաքցնել, որ նպատակի հիմքում անգրագետ մոտեցումն է։ 

Այսինքն, եթե իշխանության է եկել նոր խումբ, ապա բոլոր հաստատություններում պետք է հայտնվեն հենց այդ խմբի ներկայացուցիչները։ Այս մոտեցումը որքան անգրագետ է, նույնքան նաև վտանգավոր է։ Այս իրավիճակն իր մեջ նաև ազգային անվտանգության շատ սպառնալիքներ ունի, և խոսքը միայն Հայաստանի վարկանիշի մասին չէ։ 

Իշխող քաղաքական խումբը, ըստ էության, ասում է՝ օրենքն ու իրավունքը նշանակություն չունեն, սա քաղաքական անհրաժեշտություն է, և ըստ այդ անհրաժեշտության ենք գործելու։ Այս ամենի արդյունքում, փաստորեն, «հուղարկավորվեց» նաև անմեղության կանխավարկածը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ այս ամենը կառավարվում և իրագործվում է ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով։ 

Այդուհանդերձ, Լարիսա Ալավերդյանն իր հաջորդ դիտարկումներում մի փոքր լավատես է։ «Կարծում եմ՝ Հայաստանը պետք է ապացուցի, որ քաղաքակրթական աշխարհի մասն է կազմում, որ պատմական և քաղաքական զարգացման հազարամյակների ճանապարհ է անցել՝ անկախ նրանից, թե հանրաքվեն ինչ արդյունքներ կունենա։

 Բայց ես, այնուամենայնիվ, չեմ հավատում, որ 650 հազար մարդ կհամաձայնի մասնակցել Սահմանադրության տապալման և սահմանադրական հեղաշրջման գործընթացին։ Իրականում այդ գործընթացի մեջ ժողովրդին ընդգրկելու նպատակը ժողովրդին հանցակից դարձնելն է։

 Չէ՞ որ կարող էին փոփոխությունն ընդունել նույն իշխող քաղաքական ուժի միջոցով։ Մենք պետք է հասկանանք բարոյական, գիտական, գիտակցական բոլոր ռեսուրսների միավորման անհրաժեշտությունը։ 

Եվ այս առումով պետք է ոչ թե համարժեք ձևով ատելություն, հայհոյանքներ ու թշնամություն տարածել, այլ պարզապես աշխատել ժողովրդի հետ»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Նա շեշտեց, որ այս գործընթացը դուրս է իրավական տիրույթից, ինչը զուտ կարծիք չէ, այլ բազմաթիվ իրավաբանների, իրավապաշտպանների կողմից հիմնավորված գնահատական։ «Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում, և ստեղծված իրավիճակում ի՞նչ մեղքի բաժին ունեն նաև այդ ուժերը, միևնույն է, պետք է հստակեցնենք, որ խնդիր կա. 

Հայաստանում օրը ցերեկով տապալում են Սահմանադրությունը, դա անում են ոգևորված և ուզում են ապացուցել, որ սա է մեր հաղթական ճանապարհը։ Այս ամենը համաշխարհային գլոբալացման ամենացածր որակի կենտրոնների աշխատանքի արգասիքն է։ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ նմանատիպ գործընթաց է եղել Ուկրաինայում և Մոլդովայում։ 

Բայց «մախաթը տոպրակի մեջ երկար չես պահի»։ Այսինքն, Հայաստանում կիրառվում են հենց այն նույն մանիպուլ յատիվ մեթոդները, որոնք նշված երկու երկրներին տանում են վերին աստիճանի վտանգավոր զարգացումների ճանապարհով։ 

Այդուհանդերձ, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական իրավիճակը, կարծում եմ, Վ. Հովակիմյանին պետք է շնորհակալություն ասել, որ հայտնել է, թե ինչ մոդելի մեջ ենք։ Այո, գիտեմ, որ այդքան էլ բարվոք վիճակում չէ հանրության իրավական գիտակցությունը, բայց հասցեն ու թիրախը հենց այստեղ են։ 

Հստակ աշխատանք պետք է կատարեն իրական հասարակական կազմակերպությունները, քաղաքական միավորները։ 

Բացատրական աշխատանքի մեջ պետք է ներգրավվեն բոլոր գիտակից հատվածները, որ հանկարծ ժողովրդին չմտցնեն ծուղակը՝ հայտարարելով, թե «դուք այդ հանրաքվեին մասնակցում եք՝ կոռուպցիոներներին և վտանգավոր մարդկանց հանելու համար»։ 

Հիմքում հենց այս լեքսիկոնն է լինելու, մինչդեռ այդ պրիմիտիվ բանաձևի ներքո տեղի է ունենալու Սահմանադրության տապալում և սահմանադրական կարգի հեղաշրջում»,-հավելեց Լ. Ալավերդյանը։ Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ պետք է անզիջում պայքար լինի ատելության խոսքի դեմ։ 

«Պետք է բոլորը պայքարեն հայհոյախառն արտահայտությունների, մարդկանց արժանապատվությունը ցեխի հետ խառնելու վարքագծի դեմ։ Այդ պայքարը պետք է բոլորի կողմից լինի՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից։ 

Շատ հետաքրքիր է՝ ով կասի՝ չէ՛, պետք է հայհոյե՞լ։ Ընդհանրապես գիտակից հատվածը այսօրվանից պետք է ուղղակի ցույց տա, որ մենք ավելի շատ ենք, քան հայհոյողները։ Համոզված եմ՝ հայհոյողները մի քանի հազար էլ չեն լինելու»,-ընդգծեց նա։ 

Ամփոփելով ու խոսելով նկարագրված իրավիճակի, գործընթացների հնարավոր հետևանքներից՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ իհարկե, միջազգային արձագանքները կարևոր են, բայց ավելի շատ կարևոր է հատկապես մեր իսկ գնահատականը.

 «Անգամ ամենալավ արձագանքին ուշադրություն չի դարձնելու Հայաստանը, և մեզ համար դա չէ կարևոր։ Մեզ համար մեր գնահատականն է կարևոր, մեր դիմադրությունը և ճիշտ ուղու վրա կանգնելու անհրաժեշտությունը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները