Չեխովի դպրոցի տնօրենի հրահանգով աշակերտներին պարտադրվել է անձեռոցիկներ և զուգարանի թղթեր ապահովել․ ավագանու անդամ
ՎԻԴԵՈԵրևանի Չեխովի անվան դպրոցի տնօրենի հրահանգով դպրոցի աշակերտներին պարտադրվել է անձեռոցիկներ և զուգարանի թղթեր ապահովել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
«Չեխովի անվան դպրոցի տնօրենի հրահանգով դպրոցի աշակերտներին պարտադրվել է անձեռոցիկներ և զուգարանի թղթեր ապահովել մինչև տարեվերջ իրենց հարաբաժինների համար։ Փաստերն ունեմ, դասղեկի նամակագրությունը․․․երեխաները ամեն ամիս պետք է 8 տուփ անձեռոցիկ և զուգարանի թուղթ տանեն»,-նշեց նա։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան ասաց, որ իր երեխան էլ է այդ դպրոցում սովորում։
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասաց, որ ինքն էլ է նման տեղեկություն ստացել և հարցով զբաղվում են։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



