Օլանդը եւ Օբաման Bataclan համերգասրահի պատերի մոտ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները՝ Ֆրանսուա Օլանդը եւ Բարաք Օբաման, նոյեմբերի 29-ի երեկոյան հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների 130 զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Agence France-Presse-ին, ուշ երեկոյան երկու ղեկավարները ծաղիկներ են դրել Bataclan համերգասրահի պատերի մոտ, որտեղ ահաբեկիչների ձեռքով սպանվել է ողբերգության զոհերի մեծամասնությունը:
ԱՄՆ-ի նախագահը ժամանել Է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված խորհրդաժողովին, որը նոյեմբերի 30-ին բացվելու է Փարիզի Լե Բուժե արվարձանում: Խորհրդաժողովի մասնակիցների թվում են աշխարհի պետությունների ու կառավարությունների 150-ից ավելի ղեկավարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



