Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ իրա­կան ներդ­րում­ներ չկան, քա­ղա­քա­կան ան­կա­յունու­թյունն ու ռիս­կե­րը պահ­պան­վում են.իրա­կան աճ գրե­թե չենք ունե­նա­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տնտեսական և սոցիալական հարցերի վերաբերյալ տվյալները վկայակոչելու առումով մի ընդգծված և անփոփոխ մոտեցում կա։ Այս կարծիքին է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ զրույցում մասնավորապես խոսել ենք քաղաքացիների վճարունակության, ժամկետանց վարկերի մասին, անդրադարձել նաև տնտեսական մի շարք խնդիրների։ 

«Առաջին հերթին արձանագրենք իշխանությունների մոտեցումը. մեծ հաշվով, ընդհանուրից կտրվում են մեկ-երկու, դիսկրետ ցուցանիշներ, որոնց վրա կառուցում են իրենց դատողությունները՝ առաջացնելով նոր սպասումներ։ 

Իրավիճակը մանիպուլ յատիվ ներկայացնելու ընդգծված վարքագիծ կա, որը վերաբերում է բոլոր դեպքերին՝ սկսած «հարյուր փաստից», վերջացրած իշխանության ցանկացած հրապարակմամբ, որը վերաբերում է սոցիալական կամ տնտեսական ոլորտներին։ 

Առհասարակ ցուցանիշները բազմակողմանի չեն ներկայացվում, հետևաբար, պատկերը ևս չի կարող օբյեկտիվ լինել: Իսկ իրականությունն առնվազն մասնագիտական շրջանակների համար պարզ է»,- «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետը՝ առանձնացնելով մի շարք օրինակներ։

 «Խոսվում է այն մասին, որ մարդկանց վճարունակությունը բարձրացել է, որովհետև սպառողական վարկերն ավելացել են։ Սա միանշանակ խնդրահարույց է։ Առաջին հերթին, նկատենք, որ վարկերն ավելացել են, ինչին զուգահեռ ավելացել են նաև ժամկետանց վարկերը։ 

Այսինքն, ժամկետանց վարկերի աճն ավելին է եղել, քան վարկային պորտֆելների աճը։ Երկրորդ՝ սա նշանակում է, որ մարդիկ չեն կարողացել կատարել իրենց պարտավորությունները, ինչը բացարձակապես չի խոսում վճարունակության աճի մասին։ Բացի այդ, վճարունակության աճը բնութագրող ցուցանիշ է նաև աշխատավարձերի միջին աճը, որը 2019թ. -ին կազմել է ընդամենը 6 տոկոս։

 Իսկ եթե հաշվի առնենք առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, ապա աշխատավարձերի եկամուտների իրական աճը գրեթե զրոյական է»,-ասաց նա։ Տնտեսագետը շեշտեց, որ, առհասարակ, ժամկետանց վարկերի խնդիրը նոր չէ՝ հատկապես սպառողական և գյուղատնտեսական վարկերի առումով։ 

«Ցավալի է, որ ժամկետանց վարկերի աճի միտում ենք արձանագրում։ Առհասարակ, եթե վարկերն ավելանում են, ապա այդ միտումը կարող է փաստել վճարունակության անկման մասին։ Ես ավելի շատ հակված եմ հենց այդ տարբերակին, որովհետև ժամկետանց վարկերի նման միտումը փաստում է, որ մարդիկ վերցրել են վարկեր և հնարավորություն չեն ունեցել սպասարկել։ 

Երբ համադրում ենք նշված հանգամանքները, ավելացնում նաև անվանական աշխատավարձերի 6 տոկոսը և առաջին անհրաժեշտության ապրանքների շուրջ 5-6 տոկոս գնաճը, ակնհայտ է դառնում, որ մենք ոչ թե բնակչության վճարունակության ավելացում, այլ առնվազն վճարունակության անփոփոխ վիճակ կամ նույնիսկ ավելի վատ վիճակ ունենք։ 

Ես այս առումով մի օրինակ բերեմ, որը վերաբերում է սոցիալական ոլորտին։ Վարկային պարտավորություններ ունենալու և դրանք սպասարկելու կարողության ցուցիչը օրվա իշխանությունները դրեցին աղքատության գնահատման հիմքում։ Տրամաբանությունը հետևյալն էր. 

եթե մարդը վարկ է վերցնում և կարողանում է այն մարել, ուրեմն աղքատ չէ, այսուհետ ապահով է և կարելի է նրան զրկել նպաստից։ 2019 թվականին բազմաթիվ ընտանիքներ հենց այդ հիմքով զրկվել են ընտանեկան նպաստից։ 

Իսկ սոցիալական ոլորտի պատասխանատուները տարբեր մանիպուլ յացիաներով սա որպես ձեռքբերում են ներկայացնում։ Իրականում սա անհասկանալի ու դատապարտելի մոտեցում էր։ Մեծ հաշվով, տրամաբանությունը նույնն է. 

կրկին գործ ունենք դիսկրետ, միագործոն դիտարկման հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով տնտեսական աճի որոշակի կանխատեսումներին, այդ աճի հնարավորության իրական հիմքերին՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Նկատելի չեն ո՛չ ներառականության և ո՛չ էլ տնտեսության քանակական աճի հիմքերը։ Նախ՝ քանակական աճի համար ամենաառաջնայինը ներդրումներն են՝ հատկապես օտարերկրյա ներդրումները։ Կարևոր է նաև երկրի արտահանման պոտենցիալը։ 

Հիմա երկու ուղղությամբ էլ մենք իրական ցուցանիշների համախմբի առնվազն հետքայլ ենք ունեցել։ 2019 թվականին մենք ունեցանք օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի էական կրճատում։ 

2018 թվականի համեմատ 2019թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 60 միլիոն դոլարով կրճատվեց։ Առհասարակ, այսօրվա ներդրումը վաղվա տնտեսական աճն է, և այս առումով կարող ենք փաստել, որ վերոնշյալ իրողությունը ակնհայտորեն կրճատում է տնտեսական ապագա աճի ներուժը։ 

Փաստենք նաև, որ այն պոտենցիալը, որը կարելի էր առնվազն փաստաթղթային կամ վիճակագրական ձևով արագ վերածել տնտեսական աճի, արդեն իրացվեց։ Խոսքը ստվերի կրճատման մասին է։ Ստվերը որքան հնարավոր է կրճատվեց, ինչի արդյունքում հարկային մուտքերն ավելացան։ 

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ արդեն 2020 թվականին նույն չափով ստվերի կրճատում չենք ունենալու։ Բնականաբար, հնարավորություն չենք ունենալու գոնե վիճակագրությամբ ցույց տալ 2019թ.-ին արձանագրված 7,8 տոկոս աճը»։ 

Տնտեսագետը շեշտեց, որ 2019 թվականին արձանագրված վերոնշյալ ցուցանիշը ո՛չ աննախադեպ է, ո՛չ էլ գերազանցել է մինչև իշխանափոխությունն արձանագրված ցուցանիշները. 

«2017թ. ունեցել ենք գրեթե նույն ցուցանիշը, իսկ իշխանափոխությունից հետո՝ 2018թ.-ին, այդ ցուցանիշն էապես նվազ էր, և տարին ամփոփվեց տնտեսական աճի 5,2 տոկոս ցուցանիշով։ Մինչդեռ 2018թ.-ի առաջին չորս ամիսներին մենք մեծ թռիչքով՝ 9,5 տոկոս աճ էինք ապահովում։ 

Այսինքն, այս առումով էլ չկա որևէ հեղափոխական միտում։ Նկատենք նաև, որ արտահանումը մեր երկրի համար շատ կարևոր է և տնտեսական աճի համար մեծ ներուժ ունի, բայց արտահանման աճի տեմպը ևս էականորեն կրճատվել է։ 2019 թվականին ընդամենը 9,4 տոկոս արտահանման աճ ենք ունեցել։ 

Սա այն դեպքում, երբ 2017թ.-ին այդ ցուցանիշը երկու անգամ բարձր էր, իսկ 2018թ. առաջին չորս ամիսներին արտահանման աճի ցուցանիշը հասել էր 25 տոկոսի»։ Անդրադառնալով ներառականությանը՝ տնտեսագետը հավելեց. 

«Տնտեսական աճի 7,8 տոկոսի գրեթե 2-3 տոկոսն ընդամենը ստվերի կրճատման արդյունք է։ Իհարկե, ստվերի կրճատումը դրական է, բայց, այդուհանդերձ, ներառականության կամ սոցիալական ազդեցության տեսանկյունից այս հանգամանքը գրեթե զրոյական ազդեցություն ունի։ Ներառականության մեկ այլ ցուցիչ նշեմ։ 

2019 թվականին օրինական աշխատողների թիվը մոտավորապես 46 հազարով ավելացել է։ Մեր գնահատումներով, նոր ստեղծված աշխատատեղերն այս ցուցանիշի մեջ չնչին՝ երկու տոկոս են կազմում։ Այսինքն, իրականում նշված 46 հազարից մոտ 1000-ն է նոր ստեղծված աշխատատեղ։ 

Այդ 1000-ն է սոցիալական և ներառական խնդիր լուծել, իսկ մնացածն ուղղակի փաստաթղթավորվել ու ձևակերպվել են որպես օրինական աշխատատեղեր։ Այստեղ, մեծ հաշվով, ներառականության չնչին ազդեցություն ենք ունեցել»։ Այս առումով ևս մեկ փաստ մատնանշեց. «2017 թվականին աղքատության մակարդակն էապես ավելի մեծ տոկոսով է կրճատվել, քան 2018թ.-ին։ 

2018թ.-ին ընդամենը կրճատվել է 2,2 տոկոսային կետով, իսկ 2017 թ.-ին՝ 4 տոկոսով։ Ներառականության համատեքստում չնչին չափով են աճել նաև աշխատավարձերը. 2018թ.-ին՝ մոտ 5, 2019թ.-ին՝ մոտ 6 տոկոս։ 

Ընդհանուր առմամբ, երբ չկան նշված բոլոր նախադրյալները, երբ չկան իրական ներդրումներ, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կրճատվում է, և պահպանվում են քաղաքական անկայունությունն ու ռիսկերը, ապա 2020 թվականին իրական աճ գրեթե չենք ունենալու։ 

Ի վերջո, 2020 թվականի բյուջեում գրել են ընդամենը 4,9 տոկոս աճի մասին և, եթե վերցնենք իրենց նշած գնաճի 4,5 տոկոս ցուցանիշը, ապա սա ևս նշանակում է, որ 2020 թվականին իրական աճ գրեթե չենք ունենալու։ 

4,9 տոկոս տնտեսական աճ այն պարագայում, երբ գները նվազագույնը 4,5 տոկոսով բարձրանալու են։ Սա իրենց այն կանխատեսումն է, որն, ավաղ, արձանագրել են 2020թ.-ի բյուջեում։ 

Հետևաբար, այսպիսի իրավիճակում թվացյալ ելքը կրկին մեկն է. նորից պետք է գտնեն մեղավորների, որպեսզի շղարշեն արդեն 2020 թվականին վերաբերող խոստումների չկատարումը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը