Դեբեդ գետի հոսանքի մեջ ընկած անչափահասի դիակը հայտնաբերեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 22-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դեբեդ գետում լողալու ժամանակ երկու անչափահաս տղաներ` 2000 թ. ծնված Արեգ Շահբազյանը և նույն թվականին ծնված Լևոն Գասպարյանը, ընկել են գետի հոսանքի մեջ:
Արեգ Շահբազյանին օգնել են դուրս գալ գետից, իսկ Լևոն Գասպարյանին հայտնաբերելու ուղղությամբ կատարվել են որոնողական աշխատանքներ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների, Նոյեմբերյանի քննչական բաժնի և ԱԻՆ Գեղարքունիքի մարզային վարչության ջրասույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 22-ին, ժամը 19.33-ին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում, Դեբեդ գետից, հայտնաբերել են Լ. Գասպարյանի դիակը:
Կատարվում է քննություն:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



