Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ան­տար­բե­րու­թյան և ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան «պա­տը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեմն լռությունը միգուցե ավելի արդարացված է, քան խոսելը, հատկապես, երբ խոսքի մեջ ընդգծված անտարբերություն կա։ Երբեմն չարտահայտվելն ավելի ճիշտ ընտրություն կդիտվի, քան այն պահվածքը, որն ուղեկցվում է ոչ միայն անտարբերությամբ, այլև ընդգծված ցինիզմով։ Այս մոտեցումները կարող ենք սինթեզել մեր իրականության ցանկացած երևույթի մեջ՝ սկսած հասարակական, վերջացրած քաղաքական հարաբերություններով։ 

Առավել ևս, երբ այդ հարաբերությունները վերջին շրջանում հայտնվել են բավականին ցածր մակարդակի վրա, երբ բացի ընդգծված ցինիզմից, իրար վրա ցեխ շպրտելու, դիմացինին ամեն գնով նսեմացնելու անհագ ցանկություն կա, ինչը, ի վերջո, վերածվում է մի անատամ գործընթացի, որը հետին պլան է մղում կարևորը։ 

Խոսքը ոչ թե մեկ, այլ մի շարք կարևորների մասին է՝ դուրս ամեն տեսակի բզկտոցների, լեզվակռիվների ու հաճախ արհեստական կամ կեղծ օրակարգերի տիրույթից։ 

Նախօրեին հայտարարվեց դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած երկու զինծառայողի մահվան մասին։ Դեպքերը, ցավոք, հերթականն էին, որոնք տեղ էին գտնելու օրվա լրահոսում։ Բոլորը հերթական լուրը կարդալու էին ու շարունակելու էին ապրել իրենց առօրյայով։ 

Չեմ ուզում խոսել բանակում բարոյահոգեբանական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։ 

Նախ՝ այն պատճառով, որ այդ մասին բազմիցս առիթ ունեցել ենք խոսել ոլորտին ավելի քաջատեղյակ, զինվորների և սպաների հետ առօրյա կապի մեջ գտնվող անձանց հետ, և երկրորդ՝ այդ մասին դեռ շատ կխոսվի։ Չեմ ուզում խոսել նաև նման դեպքերին հաջորդած մեղադրանքների նոր տարափի մասին, որոնք, իհարկե, քիչ չեն լինի։ Իսկ մեղադրելն, ամեն դեպքում, ամենահեշտն է։ 

Չեմ ուզում խոսել նաև այն հատվածի մասին, որի համար նման ցավալի դեպքերն առիթ են՝ հերթական անգամ թիրախավորելու այն օղակը, որը մեր պետության հիմնասյունն է։ 

Չեմ ուզում խոսել նաև նրանց մասին, ովքեր բանակի մասին դատողություններ են անում՝ իրենց իրավունք վերապահելով վերլուծել իրավիճակն այն դեպքում, երբ բանակ բառը միայն արտասանել են, բայց բանակը չեն տեսել, բանակի հետ լավագույն դեպքում առնչվել են որևէ հարազատի «բանակի քեֆի» մասնակցելով։

 Ուզում եմ խոսել այն կարևորներից մեկի մասին, որը կորչում է նույն լեզվակռիվների, ցինիզմի, առօրյա քաղաքական ու ոչ քաղաքական լրահոսի մեջ։ 1998 թվականն էր։ Մեր բակի բնակիչների լռությունն այնքան ուժեղ էր, որ 1998թ.-ին դեռ առաջին դասարանում գտնվող երեխայի հիշողության մեջ այն արդեն 22 տարի անց նույնքան թարմ է, նույնքան տպավորիչ ու խոսուն։

 Բակի տղաներից մեկը բանակում զոհվել էր, լուրն առավոտյան էին իմացել։ Բոլորի դեմքին երկար ժամանակ դեռ ժպիտ չեկավ՝ մինչև ծնվեց զոհվածի եղբոր որդին, ում կոչեցին զոհվածի անունով։ 

Իսկ ի՞նչ ենք մենք հիշելու 22 տարի անց։ Իրականում մեր հասարակության առողջ հատվածին ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ, ինչի ավելի թարմ վկայությունն ապրիլ յան պատերազմն էր։ 

Չի կարող նաև ստիպել լռել, և այդ հատվածի լռությունը երբեք արդարացված չի լինի։ Բայց, միևնույն է, կան հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում... 

Այդ ե՞րբ հասցրեց նույն հասարակության մեջ ծնվել մի հատված, որի գոնե մեկ օրվա լռությունը միշտ արդարացված ու բոլորի համար շահեկան կլինի, որից նույն առողջ հասարակությունը կխնդրի ոչինչ չանել, չասել, գոնե մեկ օրով զսպել, օրինակ՝ սրճարաններում արված լուսանկարները հրապարակելու անհագ ցանկությունը։ 

Այդ նույն հասարակությունից են «ծնվե՞լ» այն պաշտոնյաները, որոնց երբեք ու ոչինչ չի խանգարում լայն ժպտալ ու քաղաքական հակառակորդներին ծաղրել նման լուր լսելուց դեռ մեկ ժամ չանցած։

 Չէ՞ որ նույն հասարակության մեջ կան մարդիկ, որոնք մի քիչ ավելի մեծ պատասխանատվություն ունեն՝ իրենց պահվածքով մյուսներին օրինակ ծառայելու իմաստով։ Իրականում ոչ ոք ոչ ոքի չի ստիպում սգալ, կիսել դիմացինի վիշտը կամ գիտակցել խնդիրների խորությունը, որոնք միգուցե անդունդ դառնալու վտանգ ունեն։ 

Բանակում տիրող իրավիճակի պատասխանատվությունը բոլորս ենք կիսում, թեպետ այս առումով բանավեճ կա. ոլորտին առավել քաջատեղյակները դպրոցի ու մանկապարտեզի վրա անընդհատ մեղքը բարդելը վերացական են համարում՝ դասելով ոչինչ չտվող ու նույն պատասխանատվությունից խուսափելու ամենահեշտ միջոցների շարքին։ 

Բայց մեր թեման այլ է, խնդիրը երբեմն արդարացված լռության մեջ է։ Այս առումով երևի ավելի մեծ պատասխանատվություն կա, ավելի շուտ՝ պատասխանատվության զգացում ունենալու անհրաժեշտություն՝ քո խղճի, երկրի ու այն քաղաքացու հանդեպ, որի որդին մի քանի ժամ առաջ մահացել է։ 

Չգիտեմ՝ որքանո՞վ են գիտակցում այդ պատասխանատվությունը նրանք, որոնց, ամեն դեպքում, ոչինչ չի խանգարում լայն ժպտալ, սրճարաններից լուսանկարներ հրապարակել ու գոնե մեկ օրով չզսպել այլ թեմաներով լեզվակռվի մեջ մտնելու անհագ ցանկությունը։ Առհասարակ, կան արժեքներ, որոնց նկատմամբ մեր հասարակության մոտ ընդգծված զգայունություն կա։ 

Այդ արժեքներից են բանակը, զինվորը։ Մեկը ծառայող զինվորի մեջ իր որդուն է տեսնում, մյուսը՝ եղբորը, մեկ ուրիշն էլ ինքն իրեն՝ տարիներ առաջ։ Ինքն իրեն հիշելուց միգուցե ինքն իրեն հարցեր է տալիս՝ արդեն մերօրյա իրականության մեջ չգտնելով դրանց պատասխանները։ 

Բայց մի հատված կա, որը ոչ ոքի չի տեսնում. անծանոթ զինվորի մեջ չի տեսնում թե՛ որդուն, թե՛ եղբորը, թե՛ ընկերոջը, թե՛ զարմիկին, որը դեռ նոր պետք է զորակոչվի։ Ի վերջո, չի տեսնում նաև ինքն իրեն ու իր մոտ հարցեր չեն առաջանում։ 

Ուզում եմ կրկին շեշտել՝ ոչ ոք դիմացինից ոչինչ չի պահանջում, չի պարտադրում հարգել, կիսել պատասխանատվությունը, կամ, ի վերջո, ունենալ պատասխանատվության զգացում։ 

Բայց, միևնույն է, անպատասխան հարցեր կան. ե՞րբ հասցրեցին ստվերվել կարևորները, երբ ծնվե՞ց այն հատվածի անտարբերությունը, որի լռությունը գոնե մեկ օրով ոչ միայն արդարացված, այլև ցանկալի կլիներ։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար