Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վարչապետ Փաշինյանը որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ. Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող #ՍՏԵՐԸ, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա։ Դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից, որի առնչությամբ պլանավորում եմ սկսել իրավական գործընթաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ։

 

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ Գերմանիայում խախտեց իմ անմեղության կանխավարկածը՝ ինձ վերաբերվող քրեական գործից ներկայացնելով ակնհայտ #ՍՈՒՏ տեղեկություններ:

 

Այսպես, վարչապետ Փաշինյանն իր գերմանական հարցուպատասխանում որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ.

 

#ՍՈՒՏ 1․ Փաշինյանը հայտնում է, թե իբր Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը գրել է մարտի 5-ին։

 

Այնինչ` քրեական գործի նյութերով հաստատվել է, որ հրաժարականի դիմումը ստորագրել է մարտի 1-ին:

 

#ՍՈՒՏ 2․ Իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականն արձանագրվել է ավելի շուտ, մարտի 2-ին։ Սա, իբր, արվել է այն բանի համար, իբր՝ եթե այն արձանագրվեր մարտի 5-ին, ապա հնարավոր չէր լինի գործող Սահմանադրությամբ ընտրել ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարեր 18 տարի ժամկետով։

 

Այնինչ՝ քրեական գործի նյութերով հաստատվել է, որ գործընթացն ԱԺ-ում իրականացվել է հենց գործող Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, այն է՝ ամբողջ գործընթացները կազմակերպվել են այնպես, որն, իբր, գործող օրենդրության շրջանցելով արվել։

 

Ուստի՝ «մարտի 2 - մարտի 5» համառորեն առաջ տարվող տեսությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև անտրամաբանական է ու հակաբանական։

 

#ՍՈՒՏ 3․ Սահմանադրական դատարանի օկուպացիա ասելով հենց սա նկատի ունեմ։

 

Այնինչ՝ երկու օր առաջ գլխավոր դատախազությունը վերադադրձնելով քրեական գործը քննիչին ևս մեկ անգամ հաստատել է, որ օկուպացիա (իշխանության յուրացում) տեղի չի ունեցել։

 

#ՍՈՒՏ 4․ Իբր Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ինչ-որ սխեմայում դեր ունենալու համար...

 

Այնինչ` քրեական գործով ապացուցված է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվել է միայն մեկ պատճառով` հավակնել է ԲԴԽ նախագահի պաշտոնին, որը կազմավորվում էր հենց այդ ժամանակ։

 

Այսպիսով, արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող #ՍՏԵՐԸ, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա։ Դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից, որի առնչությամբ պլանավորում եմ սկսել իրավական գործընթաց։

 

Լրագրողներին տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին, հաշվի առնելով նաև դատախազության հայտարարությունը, պլանավորում եմ ինձ վերաբերվող քրեական գործի առնչությամբ հրավիրել երկրորդ մամուլի ասուլիսը»։

 

Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին