Երևանում բախվել են Mercedes G 55-ը, Nissan-ը և BMW X5-ը․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Mercedes G 55 կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



