Լրատվամիջոցի դեմ սա աններելի ոնձգություն է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Սամսոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀենց նոր տեղեկացա, որ ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանին որպես ՄԵՂԱԴՐՅԱԼ վաղը 13:00-ին կանչել է հարցաքննության: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար: Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր է հասել իրավապահների բեսպրեդելը: Դուք հասկանո՞ւմ եք, որ լրատվամիջոցի դեմ սա աններելի ոնձգություն է: Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում մամուլի ազատության, քաղաքական քննադատության դեմ սկսված և շարունակվող անհավանական ու աննախադեպ չափերի հասնող ռեպրեսիաները, որ իրականացվում է քաղաքական իշխանության կողմից», գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ն.Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահն է եւ antifake.am կայքի գլխավոր խմբագիրը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



