Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի մոտ շուրջ 400 քմ խաղողի այգի է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 3ետրվարի 16-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խաղողի այգում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:45-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի, փայտե տնակ (մոտ 24 քմ) և փայտե ցանկապատ (22.5 քմ):
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



