Թուրքիան Ռուսաստանի «S-400»-ի դեմ «Koral» ՀՕՊ-եր կկիրառի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան Սիրիայի սահմանում «Koral» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Սիրիայում տեղակայված ռուսաստանյան «S-400» համակարգերի դեմ պայքարելու համար:
Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ «Koral» համակարգը նախատեսված է սպառնալիք հանդիսացող հրթիռները, ինքնաթիռների թռիչքներն ու ալեհավաքների ազդանշանները գրանցելու միջոցով դրանք վերացնելու համար:
«Koral» ՀՕՊ համակարգերը Թուրքիայի զինված ուժերի գույքացուցակում հայտնվել են 2015 թվականից եւ առաջին անգամ տեղկայվել Իզմիրում` Էգեյան ծովում օդային տարածքը պահպանելու համար:
Հայտնի չէ, թե ինչպես պետք է թուրքական «Koral»-ները Թուրքիայի օդային տարածքը պաշտպանեն աշխարհում հզորագույն ռուսական «S-400»-ի հրթիռներից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



