Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին կայանած «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինս ընկել է ջրատարը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



