Երեւանյան շենքի պատշգամբի պատը փլուզվել է. բեկորներն ընկել են կանանց վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը (մոտ 3 քմ), բեկորներն ընկել են բնակիչներ Ռիմա Կ.-ի (ծնված 1938 թ.) եւ Էլիզա Ա.-ի (ծնված 1952 թ.) վրա: Շտապօգնության աշխատակիցները զննել են քաղաքացիներին. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



