Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանրաքվեին քաղաքական պասիվության պատճառն իշխանության անգործությունն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Խեղդվողների փրկության գործը ոչ թե խեղդվողի, այլ փրկարարի գործն է։ Քաղաքական համայնքի պասիվ, չեզոք կեցվածքը Սահմանդրական հանրաքվեի վերաբերյալ անսպասելի էր միայն առաջին հայացքից։ Իրականում դա ունի խորքային պատճառ, որը խորացել է Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո։

Քաղաքական համայնքի գոյության անհրաժեշտ պայմանը քաղաքական գործիչների ազատագրումն է կոնյուկտուրային կապանքներից և իռացոնալ կարծրատիպերից։ Բավարար պայմանը քաղաքական կրթվածության ընդհանուր մակարդակի բարձրացումն է։ Այս առումով՝ իշխանությունը պարտավոր է ազնիվ ու շիտակ ներկայացնել ազգային օրակարգը, հիմնավորել դրա քաղաքական, մշակութային անհրաժեշտությունը։ Այնինչ՝ ներկա իշխանությունները օրակարգի խնդիրներն ու մարտահրավերները ներկայացնում են մակերեսորեն, հատվածային և պոպուլիստական շեշտադրումներով։ Այս իրավիճակում օրինաչափ է քաղաքական համայնքի պասիվ ու չեզոք դիրքորոշումը։

Եթե իշխանությունները հասարակությանը բավարար չեն իրազեկում ապրիլի 5-ի խնդրի քաղաքական էության և քաղաքակրթական նշանակության մասին, ապա ժողովրդականություն ունեցող կուսակցությունների պասիվ, չեզոք պահվածքը նույնիսկ արդարացված կարելի է համարել։ Այսինքն՝ երբ ժողովուրդը չգիտի հանրաքվեն ինչի մասին է, ժողովրդականություն վայելող կուսակցության ակտիվ ներգրավվածությունը չի հասկացվի ժողովրդի կողմից, ինչի արդյունքում կուսակցության ժողովրդականությունը կարող է անկում ապրել։

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ազգային օրակարգի և մարտահրավերների մասին հանրությանը ճշմարիտ և լիարժեք իրազեկելու խնդիրը իշխանության խնդիրն է, ոչ թե ընդդիմադիր ուժերինը, առավել ևս՝ հանրությանը։ Այդ դեպքում՝ իշխանությունն ինչո՞ւ է անտեսում հոգևոր անվտանգային այս առաջնահերթ խնդիրը։

Հանրությանն անտեղյակության մեջ պահելը թվում է, թե ձեռնտու է քաղաքական մեծամասնությանը։ Սակայն ժամանակի ընթացքում այս մոտեցումը դառը պտուղներ է տալիս։ Քաղաքական թերկրթության, դրա հետևանքով խորացող իռացիոնալ վախերի, և դրանք շահարկող պոպուլիզմի հետևանքով հանրությունը հեռանում է հիմնարար արժեքներից, շեղվում ազգային օրակարգի ուղենիշներից, կորցնում ազգային իդեալը և ուղիղ գծող գլորվում հակաքաղաքրթական և նյութապաշտական անդունդը, որից դուրս գալն այսօր հրաշքին հավասար բան է թվում։

«Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգևոր Հայաստանի համար»:- Վահան Տերյան, Հոգևոր Հայաստան, 1914թ.:

Թաթուլ Մկրտչյան

 

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն