Վրաստանը ոչ թե ծրագիր, այլ ՆԱՏՕ-ին անդամակցություն Է պահանջում. պաշտպանության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «Խրոնիկա»-ի հետ կայացած հարցազրույցի ժամանակ հայտարարել Է, որ իր երկիրը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր Է պահանջում, այլ անդամակցություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նրա խոսքով՝ Գործողությունների ծրագիրը ոչ նպատակ Է, ոչ Էլ գլխավոր խնդիր: «Գլխավորն այն Է, որ Վրաստանը կանգնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղու վրա: Դրա իրական հնարավորությունը կա»,-ասել Է Խիդաշելին, նշելով, որ առանց Գործողությունների ծրագրի Էլ Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մեծ հնարավորություն ունի:
Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում Է Գերմանիայում: Նա արդեն հանդիպումներ Է ունեցել ԳՖՀ-ի իր պաշտոնակցի եւ երկրի կառավարության ներկայացուցիչների հետ: Խիդաշելին կայացած հանդիպումները բնութագրել Է որպես շատ դրական եւ հուսադրող: «Գերմանիան Վրաստանի բարեկամն Է ու գործընկերը, որը պատրաստ Է օգնել մեր երկրին ցանկացած խնդրի կարգավորման գործում»,-հայտարարել Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:



