Արարատի մարզում միմյանց են բախվել Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի՝ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, այսօր՝ փետրվարի 17-ին միմյանց են բախվել Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
07-ի վարորդին տեղափոխել են Մասիսի հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետեւանքով 07-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորի ինքնությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



