Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ամբիոնում խոսքն սկսել է հայերենով. Բարեւ Ձեզ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹույլ չենք տա ձեզ, որ Թահիր Էլչիի սպանությունն էլ ծածկադմփոց անեք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից։
Հայ պատգամավորը ամբիոնին մոտենալուց հետո հայերենով ողջունել է խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին. Բարեւ Ձեզ։ Այնուհետ Կարո Փայլանն անդրադարձել է նոյեմբերի 28-ին լրագրողների աչքի առաջ սպանված հայտնի քուրդ փասատաբան Թահիր Էլչիի սպանությանը։ Նա հիշատակել է Հրանտ Դինքի սպանությունը՝ շեշտելով, թե իշխանությունները հիմա էլ փորձելու են ծածկադմփոց անել Թահիր Էլչիի սպանությունը։ «Մենք դա ձեզ թույլ չենք տա»,-ասել է հայ պատգամավորը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



