Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանանց 9 տեսակ, որոնց անհուսորեն սիրահարվում են տղամարդիկ

ԼԱՅՖ

Past.am

Մի՞թե տղամարդիկ սիրահարվում են միայն կատարյալ մարմին ունեցող, կատարյալ կանանց: Ոչ:
Գաղտնիքն այն է, որ տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենք իրենց են սիրահարված:
Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր դիպչում են իրենց հոգուն, ովքեր ոգեշնչում են իրենց ու փոխում են կյանքի իրենց հեռանկարը:

 

1. Առանձնահատուկ կանայք

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր առանձնանում են ամբոխից ու պատրաստ են լողալ հոսանքին հակառակ, ովքեր ստեղծում են իրենց թրենդներն ու չեն վախենում տարբերվելուց, ովքեր ունեն անհատականություն: Հենց դա է նրանց դարձնում առանձնահատուկ:

 

2. Կանայք, ովքեր հարգում են իրենց

 

Տղամարդիկ սիրահարվում են կանանց, ովքեր հարգում են իրենց ու հարգանք պահանջում այլ մարդկանցից: Նրանք տանել չեն կարողանում վատ վերաբերմունքը ու չեն վախենում հայտարարել այդ մասին:

 

3. Կանայք, ովքեր ստիպում են նվաճել իրենց

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենց ստիպում են ջանքեր գործադրել ու նվաճել նրանց, ովքեր իրենց ստիպում են անընդհատ կատարելագործվել, եթե ցանկանում են դառնալ այդ կանանց կյանքի մի մասը: Տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր արդարացումներ չեն փնտրում իրենց վատ վարքագծին, ովքեր իրենց սահմաններն ունեն ու պահում են դրանք, չնայած ամեն ինչին: Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենց ստիպում են մտածել, նախքան ինչ-որ բան կանեն, քանի որ իրենք չեն ուզում սխալ գործել ու կորցնել այդ կնոջը: 

 

4. Կանայք, ովքեր երջանիկ են ու իրենք իրենցից գոհ

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենց լավ են զգում նաև միայնության մեջ, ովքեր կարողանում են ինքնուրույն լավ ժամանակ անցկացնել, ովքեր երջանիկ են ու իրենց կյանքից, հոբբիներից ու մարդկանցից, ում հետ ժամանակ են անցկացնում, գոհ: Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր հասնում են իրենց երազանքներին ու չեն հանձնվում խոչընդոտների հանդիպելիս:

 

5. Կանայք, ում դուր է գալիս ապրել

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր նկատում են մանրուքներ, ովքեր զարմանում են բնության հրաշքները տեսնելիս, ովքեր բաց չեն թողնում ծաղկի բույրը վայելելու հնարավորությունը կամ արևամուտին արևին «ցտեսություն» ասելու պահը: Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր սիրահարված են կյանքին ու շուրջը եղած ամեն ինչին, ովքեր նկատում են գեղեցիկն ամեն ինչի մեջ:

 

6. Կանայք, ում տղամարդիկ վախենում են կորցնել

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր տղամարդկանց կարիքը չունեն, քանի որ իրենք ինքնաբավ են, ովքեր ուժեղ են և անկախ, ովքեր տղամարդուն ստիպում են վախենալ իրենց կորցնելուց: Նրանք սիրահարվում են այն կանանց, ովքեր նկատում են իրենց ջանքերը, զոհողություններն ու անկեղծությունը:

 

7. Կանայք, ում հետ տղամարդիկ իրենց զգում են, ինչպես տանը

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենց տարածություն են տալիս, երբ դա անհրաժեշտ է, ովքեր հարգում են ընկերների հետ ժամանակ անցկացնելու ու իրենց հոբբիով զբաղվելու իրենց պահանջմունքը: Նրանք սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենց կյանքն ունեն, և ովքեր հանուն տղամարդու չեն փոխում իրենց պլանները: Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ում հետ իրենց զգում են, ինչպես տանը, ովքեր ստեղծում են սիրող ու հարմարավետ միջավայր պարզապես իրեց բարեսրտությամբ:

 

8. Կանայք, ովքեր իրենց չափազանց լուրջ չեն ընդունում

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր չեն վախենում իրենց ու իրենց հիմարությունների վրա ծիծաղելուց, որ երբեմն անում են: Նրանք սիրահարվում են այն կանանց, ովքեր միշտ դրականորեն են մտածում ու հենց այդպես էլ նայում են իրերին, այլ ոչ թե քննադատում են կամ բողոքում, ովքեր չեն ամաչում իրենք իրենցից ու չեն մտահոգվում մանրուքներից:

 

9. Կանայք, ովքեր թքած ունեն ուրիշի կարծիքի վրա

 

Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր բավականաչափ խիզախ են, որ ասեն այն, ինչ մտածում են, պահանջեն դա ու անեն այն, ինչ ճիշտ են համարում, ովքեր թքած ունեն, թե ինչ կասեն ուրիշներն իրենց աշխատանքի, ընկերների ու որոշումների վերաբերյալ: Տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր չեն վախենում սխալներ գործելուց ու ռիսկի դիմելուց, ովքեր չեն վախենում իրենց կարծիքն արտահայտելուց ու, միևնույն ժամանակ, հարգում են այլոց կարծիքը:

 

Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով. Մելոյան Ունիկալ շրջան է, հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում. Նարեկ Կարապետյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին, երբ ֆեյսբուք ես մտնում, մոտավորապես գուշակում ես, հուսով եմ՝ դա սունկն է․ Նարեկ Կարապետյան Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ ԿարապետյանՀաստատվել են դպրոցական արձակուրդների և ուսումնական պարապմունքների ժամկետները Եթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան 58-ամյա կինը ծաղկամանով սպանել է իր 93-ամյա ամուսնունՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԾանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից Քվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ Խորհրդանիշների փոփոխությո՞ւն, թե քաղաքական ուղերձ․ ինչու են հանում ԱրարատըԿենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներինԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԿինը փողի համար ստիպել է որդուն քաղցկեղով հիվանդ ձևանալՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Թրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալԹեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 8-ի համար Ուկրաինան դարձել է Եվրոպայում «սուպերմանրէների» բազմացման օջախ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան Սուրեն Պապիկյանի այցը Լեհաստան ավարտվեց Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մայիսի 14-15-ին Վաշինգտոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրԱնակնկալ Ֆելիքսին. Հարի Քեյնը ստորագրված գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն․ հուզիչ տեսանյութ Քաղցկեղի ախտանիշներ, որոնք չպետք է անտեսել Գազայի հատվածում զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին Ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ խուլիգանություն կատարելու մեջ․ Սարգսյան Մայիսի 8-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին լույս չի լինելու Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ադմիրալ Իսակով (տեսանյութ) Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները