Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Lexus մակնիշի 333 ՍՏ 03 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 XN 099 համարանիշի, Opel մակնիշի 35 VQ 975 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 15 ՏՍ 129 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Lexus-ը վարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և բախվել է 07-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է Volkswagen-ին ու Opel-ին: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



