Հրդեհ Սարչապետ գյուղում. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 20-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) և ներսում 300 կգ աղացած գարի, 500 կգ հացահատիկ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



